Jump to content

Դարեհ շահր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Դարեհ շահր
دره شهر
ԵրկիրԻրան Իրան
ՕստանԻլամ
ՀամայնքCentral District?
Մակերես3,05 կմ²
ԲԾՄ667 մետր
Խոսվող լեզուներLոռերեն, քրդերեն
Բնակչություն21 900 մարդ (2016)[1]
Դարեհ շահր (Իրան)##
Դարեհ շահր (Իրան)

Դարեհ շահր (պարս.՝ دره شهر)՝ քաղաք Իրանի արևմուտքում` Իլամ օսթանում (նահանգում)։ Ըստ վերջին մարդահամարի տվյալների քաղաքի բնակչությունը կազմում է 21 900 մարդ (2016)[1]։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարեհ շահրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].

Տարի 1996 2006 2011 2016
Բնակիչ 14 668 18 400 20 712 21 900

Քաղաքում բնակվում են հիմնականում լոռեր և քրդեր[3].

Բնակչության բաժանումն ըստ լեզվի
Լեզու Տոկոս
Լոռերեն
  
55 %
Քրդերեն
  
40 %
Այլ
  
5 %

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Իլամ օսթանի արևելքում, Զագրոսի լեռնային համակարգի արևմտյան մաս կազմող Քաբիր Քուհ լեռնաշղթայի հյուսիսային ստորոտին։ Դարեհ շահրը գտնվում է օսթանի մայրաքաղաք Իլամից մոտ 100 կմ հարավ-արևելք, հեռավորությունը երկրի մայրաքաղաք Թեհրանից կազմում է մոտ 450 կմ։

Ժամանակակից Դարեհ շահրի և գյուղաքաղաք Բեխմենաբադի արանքում հին քաղաքի ավերակներն են, որոնք առնչվում են Սասանյան դինաստիայի կառավարության ժամանակներին։ Ավերակների կառուցվածքներում հստակ երևում են կամարների, շինությունների, փողոցների և նրբանցքների մնացորդները, որոնցից ձևավորված են եղել հին քաղաքի թաղամասերը[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. «Իլամ օսթանի քաղաքները» (անգլերեն).
  3. «Լեզվական բաժանում. Իլամ օսթան». Iran Atlas (անգլերեն). Վերցված է 2024 թ. հունվարի 1-ին.
  4. Darrehshahr Ancient City (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարեհ շահր» հոդվածին։